Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն վթարի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասել են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանն ու նույն վաշտի 1-ի դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանը:

Մինչ ավտոմեքենան քարշակով տեղափոխվում էր ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Փաստի առթիվ հետաքննիչ Ա Պետրոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: