Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հացադուլներ, ազատման դիմումներ, բողոքի ակցիաներ․ ինչ է կատարվում Երևանի թիվ 1 տուն–ինտերնատում

Երևանի թիվ 1 տուն–ինտերնատում այսօր առավոտից մի խումբ ծերեր հրաժարվում են ներս գնալ, կանգնած են անձրևի տակ և ասում են` հացադուլ են անում։ Պատճառը տուն–ինետերնատի տնօրենի փոփոխությունն է, ինչպես նայև այն, որ Կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։

Ծերանոցի բնակիչներից մեկը նշեց, որ իերնք լսել են, որ Նորքի ծերանոցի շենքը վաճառվել է եւ ծեծերին տեղափոխում են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ. «Մենք դեմ ենք դրան, որովհետեւ եթե հիմա մի սենյակում 2 հոգով ենք մնում, պետք է սարքեն 3-4 հոգի: Եթե երկու հոգին չեն կարողանում զուգրանից օգտվեն, 3-4 հոգին ոնց են օգտվելու: Մենք մարդ ենք, իրավունքներ ունենք: Ինչու նախարար Մեսրոպ Առաքելյանը չի եկել նոր տնօրենին ներկայացնի: Մենք տնօրենից պահանջում ենք ճշտել, հաստատել տեղեկությունը, որ Նորքի ծերանոցի շենքը ծախել են, կամ ասի, թե այտեղի ծերերին որտեղ են տանում: գուցե էստեղ չեն բերում»:
Տնօրենի փոփոխությանը դեմ են նաև աշխատակիցները. 16 հոգի ազատման դիմում են գրել։ Մարդիկ բողոքում են նաև նրանից, որ համաձայն շրջանառվող լուրերի` Երևանի թիվ 1 տուն–ինտերնատը միացնելու են Նորքի ինտերնատի հետ։

«Մի քանի հոգու բերելու են մի սենյակ, ահավոր է լինելու, ես կստորագրեմ, դուրս կգամ փողոցում ապրելու», – լրագրողներին ասաց ծերերից մեկը։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մակարյանին ծերերը դիմավորեցին բողոքներով։ Վերջինս խոստացավ նույնպես «ծնող լինել» ծերանոցի բնակիչներին, ինչպես նախորդ տնօրենն էր։ Շատ չանցած ծերանոց եկավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: Նա լրագրողներին բացատրեց, որ նախորդ տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր, և այժմ նշանակվել է նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Հացադուլ չկա, աշխատանքից ազատման դիմումներ չկան։ Ոչ մեկը ոչ մեկի սենյակում չի բնակեցվելու, Նորքի ինտերնատի շենքը չի վաճառվելու», – փորձեզ բոլոր լուրերը հերքել փոխնախարարը։

Նա ասաց, որ համաձայն սոցապնախարարության ծրագրի` հերթերում հայտնված ծերերի համար համայնքային ծառայություններ ստեղծելու նպատակով երկու ինտերնատները վերամիավորվելու են։ Սակայն դա լոգիստիկ փոփոխություն չի նշանակում։

Լրագրողների հետ զրույցում ծերերից մեկն ասաց, որ չի հավատում փոխնախարարին ու հավաստիացրեց, որ շաբաթ օրվանից հացադուլի մեջ է։ Այնուամենայնիվ, ծերերն անսացին փոխնախարարի խոսքին և մտան շենքից ներս` ասելով, որ շարունակելու են պահանջել նախկին տնօրենի վերադարձը։