Search
Close this search box.

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում՝ մարտի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը, 21-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևան քաղաքում Մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է կարճատև անձրև: Մարտի 23-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ::

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +13+15:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -2 – 5, ցերեկը՝ +2+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1 – 5, ցերեկը՝ +2+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1- 5, ցերեկը՝ +2+7,

Լոռիում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +7+10,

Տավուշում գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի լեռներում գիշերը՝-1 – 5, ցերեկը՝ +2+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+13,

Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1 – 5, ցերեկը՝ +2+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+21,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+13,

Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+ 19: