Search
Close this search box.

ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն. «Mediaport»

ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն: Այս մասին հայտնում է Տելեգրամի «Mediaport» ալիքը:

«Mediaport-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն՝ Գևորգ Քոչարյանին։ Վերջինս մեղադրվում է խարդախության մեջ։

Ավելի վաղ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին և մյուս ուժայիններին հրահանգել է կոմպրոմատներ հավաքել «իմքայլականների» և նրանց մերձավորների դեմ։

Փաշինյանը կոմպրոմատները հավաքում է թիմակիցների կողմից վարչապետի այլ թեկնածու առաջադրելու հավանականությունը բացառելու համար»,- գրում է ալիքը: