Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակահարություն Երևանում. 10-րդ դասարանի տղան դանակահարել է 18-ամյա երիտասարդին

Մարտի 14-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Ներքին Շենգավիթի բնակիչ, 18-ը նոր բոլորած մի երիտասարդ: Նա հայտնել էր, որ իրենց բակում ընկել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, սակայն, որ երիտասարդը վնասվածքները ստացել է ահազանգից մոտ 40 րոպե առաջ՝ Սողոմոն Տարոնցու փողոցում անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով:
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, և ոստիկաններն անցան գործի: Քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս հաջողվեց պարզել, որ վիճաբանության ընթացքում երիտասարդին դանակահարողը Ֆրունզեի փողոցի բնակիչ, 10-րդ դասարանցի տղա է: Մարտի 15-ին իրենց շենքի մոտից նա բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։