Search
Close this search box.

Արդյո՞ք եղանակային պայմաններն ազդում են կորոնավիրուսի տարածման վրա

Կորոնավիրուսի տարածման դինամիկան առաջին հերթին կապված է կանխարգելիչ միջոցառումների, այլ ոչ թե օդերևութաբանական գործոնների հետ, բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է թուլացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը:

«16-հոգանոց աշխարհագիտական, բժշկական և հանրային առողջապահական հանձնաժողովի դիտարկմամբ, CoViD-19-ի տարածման դինամիկան 2020-ին և 2021-ի սկզբին պայմանավորված է հիմնականում նախազգուշական միջոցներով, ինչպիսիք են դիմակների պարտադիր կրումը և ճանապարհորդության սահմանափակումները, այլ ոչ թե օդերևութաբանական գործոնները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այլ նշանակալից գործոնները ներառում են մարդու վարքը և բնակչության ժողովրդագրական բնութագրերը, իսկ վերջերս՝ վիրուսի մուտացիաները: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը չի հերքում այն ​​փաստը, որ սեզոնայնությունն, անշուշտ, ազդում է շնչառական վիրուսների տարածման վրա: