Search
Close this search box.

Գերիների վերադարձի պահանջով նոր բանաձև՝ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ կոնգրեսականներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահների ներկայացրած բանաձևին աջակցություն են հայտնել 31 ներկայացուցիչ: Բանաձևում նշված է, որ Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահելու ցանկությունը: Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդունելի է համարել ԼՂ վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը:

«Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությունների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը: