Search
Close this search box.

Երբ և ինչու Փաշինյանը հայտարարեց, թե հավաքվեք 30 հոգով, վերցրեք ձեր պահարանից զրահաբաճկոններ ու գնացեք կռիվ

«Նիկոլ Փաշինյանը Պորոշենկոյի նման ակտիվ մարդկանց անպաշտպան ուղարկել է ռազմաճակատ, որ այդ մարդիկ հետագայում փողոց դուրս չգան.
Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հավաքվեք 30 հոգով, ընտրեք հրամանատար, վերցրեք ձեր պահարանից զրահաբաճկոններ, դա այն ժամանակ էր, երբ ինքը հստակ գիտեր, որ չի ընդունել ԳՇ տեղեկությունը, Վլադիմիր Պուտինի առաջարկը և ամենավատը՝ չի ընդունել հինգ նախագահների առաջարկը պատասխանատվությունը կիսելու և պատերազմը կանգնեցնելու։

Եվ մարդիկ, որոնք պատրաստ են կամավոր գնալու և իրենց կյանքը զոհաբերելու հանուն հայրենիքի կամ ազգային արժանապատվությանը, ակտիվ զանգվածն է, իսկ երբ ակտիվ զանգվածին ուղարկում ես ռազմաճակատ, ինչպես արեց Պորոշենկոն, նվազեցնում են ռիսկերը, որ այդ մարդը վաղը կլինի փողոցում».

Հակաադրբեջանական քարոզչության նախկին պատասխանատու Արա Սաղաթելյան