Search
Close this search box.

Ծեծկռտուք «Հրազդան» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչի եւ տեխսպասարկման բաժնի պետի միջեւ. վերջինս եղել է ատրճանակով

Օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։. ոստիկանության Հրազդանի բաժնում օպատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 7-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող «Հռիփսիմե» հանդիսությունների սրահում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել բժիշկների մասնակցությամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ այդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում նշված սրահի 2-րդ հարկի նախասրահում վիճաբանություն է տեղի ունեցել Հրազդանի բնակիչ՝ 41-ամյա Աղասի Բարսեղյանի եւ Երեւանի բնակիչ՝ 51-ամյա Ռուբեն Վասիլյանի միջեւ, որի ժամանակ Ա. Բարսեղյանը գոտկատեղից հանել է ատրճանակը , սակայն վիճաբանության մասնակիցները կարողացել են նրա ձեռքից խլել այն։

Վիճաբանության ժամանակ Ա. Բարսեղյանը քաշքշել, ապա մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ռ. Վասիլյանի մարմնի տարբեր մասերին։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 10-ին, Հրազդանի ոստիկանները Ա. Բարսեղյանին հայտնաբերել են իր տանը, որտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, այնուհետեւ նա իր բնակարանից ոստիկաններին է ներկայացրել իր անվամբ հաշվառված «ՊՄՌ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Ա. Բարսեղյանն աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնում՝ տեխիկական սպասարկման բաժնի պետ, իսկ Ռ. Վասիլյանը՝ նույն ԲԿ-ում՝ վիրաբուժական բաժանմունքի վարիչ։