Search
Close this search box.

ՌԴ ФСБ գնդապետը չի բացառում, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ կհրահրեն Հայաստանի դեմ

Ալիևն ասում է, եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա կհարկադրենք Հայաստանին ու կբացենք այն։ Նա նաև պնդում է, որ Զանգեզուրն իրենց պատմական հողն է։

Դեռևս հունվար ամսից անկհայտ էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ունեն նոր թիրախ և այդ թիրախը` Զանգեզուրն է։

Նիկոլ Փաշինյանի պատճառով Ղարաբաղի հրադադարի պայմանագրում հայտնվել է Զանգեզուրով տրանսպորտային միջանցք բացելու հարց։

Այսինքն`հայտարարության մեջ կա մի կետ, որով Թուրքիայի 100 տարվա երազանքը իրականանալու է և ցամաքային կապ է ունենալու Ադրբեջանի հետ։ Սա թուրքերի համար շատ ավելի կարևոր է, քան Ղարաբաղը։ Հետևաբար, նրանք պատրաստ են պատերազմել, եթե Հայաստանը միջանցքը չբացի։ Եվ պատերազմի առիթն էլ դառնալու է այն, որ իբր Հայաստանը պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի կատարում:

Ռազմական փորձագետ, ՌԴ ԱԴԾ (ФСБ) գնդապետ Իգոր Ստրելկով