Search
Close this search box.

Բաց նամակ՝ Իլհամ Ալիևին՝ դարավոր թշնամի հայ շարքային կամավորից

Բաց նամակ Իլհամ Ալիևին

Բարև ձեզ պարոն Ալիև, ինչպես տեսնում եք մեր երկրի իշխանությունն ու ընդդիմությունը չեն պատասխանում ձեր հայտարարություններին, դրա համար կփորձեմ պատասխանել ես՝ շարքային քաղաքացիս և համոզված եղեք, մեր երկրում այս համոզմունքին են տասնյակ հազարավոր մարդիկ։

Վերջին երեսուն տարվա մեջ ձեր երկիրը երկրորդ անգամ հրահրեց լայնածավալ մեծ պատերազմ։ Առաջին պատերազմն ընթացավ 2 տարուց ավելի, դուք պարտվեցիք։ Երկրորդ պատերազմը, որ կրկին տեղի ունեցավ ձեր նախաձեռնությամբ, ընթացավ ընդամենը 43 օր, դուք հաղթեցիք, եթե իրապես ձեզ հաղթած եք համարում։

Ենթադրում եմ, որ դուք լավ եք գիտակցում այս երկրորդ պատերազմի ելքը, եթե այն, ինչպես առաջին պատերազմը, ընթանար մեկ կամ երկու տարի։ Ավաղ դուք հաղթեցիք նաև դիվանագիտական հարթակում և պատերազմն արագ ավարտվեց։

Դուք պարտությունից հետո 30 տարի ձեր ժողովրդին սնեցիք մեր նկատմամբ ատելությամբ և պիտի խոստովանեմ, որ լավ պատրաստվեցիք մեր դեմ, նույն ժամանակ պիտի խոստովանեմ, որ մենք 30 տարի թերագնահատեցինք ձեզ և արդյունքում եղավ այն ինչ եղավ, ամեն ինչ բնական է․․․