Search
Close this search box.

Պայթում են ու պայթում

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում ականի վրա պաշտոնյա է պայթել: Այս մասին ասվում է Աղդամի շրջանի դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին: Քննությունը պարզել է, որ պայթյունի հետևանքով Աղդամի վարչության մեխանիկական ոռոգման պետ Հաֆիզ Ազիմզադեն աշխատանքային պարտականությունները կատարելիս բազմաթով վնասվածքներ է ստացել, նրա ոտքը ամպուտացվել է: