Search
Close this search box.

Վարչապետը փորձե՞լ է գնալ ԶՈւ գլխավոր շտաբ ու խոսել գեներալների հետ

«Դուք ներկայացրեք ապացույցներ, որ Գլխավոր շտաբի պետը Սերժ Սարգսյանի հրահանգով արել է ձեր հրաժարականի վերաբերյալ հայտարարություն»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նաև հետաքրքրվեց՝ վարչապետը փորձե՞լ է գնալ ԶՈւ գլխավոր շտաբ ու խոսել գեներալների հետ։

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Չեմ կարծում, որ ձեր բարձրացրած հարցերը հավելյալ պարզաբանման կարիք ունեն։ Վարչապետը որքանով որ հարկ է համարել, այդ չափով է այդ հայտարարություններն արել է»,- ասաց Ավինյանը։