Search
Close this search box.

Կրիշտիանու Ռոնալդուն աղջիկ է ունեցել

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աղջիկ է ունեցել, տեղեկացնում է ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում.«Ալանա Մարտինան ծնվեց: Ե՛վ նա, և Ջեոն իրենց լավ են զգում: Մենք երջանիկ ենք»,- գրել է 32-ամյա ֆուտբոլիստը:

Ավելի վաղ Ռոնալդուն և իր ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը՝ տեղեկացրել էին, որ աղջկան կանվանեն Ալանա Մարտինա: