Search
Close this search box.

Կստորագրի՞ արդյոք նախագահը Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը

Ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին այժմ Հայաստանի ներքաղաքական դաշտում է, հանրապետության նախագահն ունի շատ լուրջ լծակներ և գործառույթներ և դրանք հանգիստ կարող է կիրառել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` մեկնաբանելով ներքաղաքական վերջին զարգացումները։

Ինչ վերաբերում է առավոտյան ՀՀ ԶՈւ ԳՇ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությանը, ապա, ըստ քաղաքագետի, այն խոսում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի և ԳՇ պետի` Օնիկ Գասպարյանի միչև առճակատման, այլ վարչապետի և բանակի միջև եղած խորքային խնդիրների մասին։

Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը դեռևս չի շտապի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման մասին որոշումը։

«Կարծում եմ` հանրապետության նախագահը կսպասի ևս մեկ-երկու օր` հասկանալու համար, թե ինչ է կատարվում, որովհետև հանգուցալուծման հնարավոր սցենարների առանցքում էլ հենց ինքն է»,- ասաց նա։

Բաղդասարյանի համոզմամբ, Արմեն Սարգսյանը կարող է կարճաժամկետ անցումային փուլում ստանձնել պետության ղեկավարի դերը և դառնալ արտահերթ ժողովրդավարական ընտրությունների անցկացման երաշխավորը։

Հիշեցնենք, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

ԶՈւ-ն հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանին հանձնելու իրավապահներին. սահմանադրագետ

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն