Search
Close this search box.

Ուղիղ միացում. Քաղաքացիները Բաղրամյան պողոտայում վրաններ են տեղադրել

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմության կազմակերպած ակցիայի մասնակիցները վրաններ են կառուցում Բաղրամյան պողոտայում:

Ավելի վաղ հայտնվել էր, որ քաղաքացիները երկու կողմից փակելու են պողոտան բարկիկադներ են կառուցելու ու մնալու են այդտեղ:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ կբերեն նաեւ վառարաններ, թեյ ու ջուր, որպեսզի մարդիկ չմրսեն: