Search
Close this search box.

Ա. Հովհաննիսյանի պարզաբանումը՝ վիրավոր զինվորի հոր խնդրանքը մերժվել է, հոդվածի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պարզաբանում
News.am կայքում տեղադրված վիրավոր զինվորի հոր (Սամվել Բաղիկյան) օգնության խնդրանքը ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է հոդվածի վերաբերյալ

Դ.Բաղիկյանը միջադեպի արդյունքում ստացել է բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք: Գլխու­ղեղի ծանր աստիճանի սալջարդ, պնևմոցեֆալիա: Աջ քունքային բլթի ոչ մեծ էպիդուրալ հեմա­տոմա, գանգի հիմի էպիդուրալ հեմատոմա, գանգի հիմի կոտրվածք:
Ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զին­վորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
Երկարատև բուժման ընթացքում բազմաթիվ անգամ կազմակերպվել է հանրապե­տության առաջատար մասնագետների կոնսուլտացիաները:
Կազմակերպվել է նաև ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Ա.Լ.Պոլենովի անվան նյարդավի­րաբուժության գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Վիլյամ Արամի Խաչատրյանի կոնսուլտացիա:
Ներկա պահին դեռևս գտնվում է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում: Դ.Բաղիկյանի գիտակցությունը վերականգնվել է, չնայած որ գիտակցական մակարդակը դեռևս ցածր է: Հրահանգները կատարում է որոշակի դժվարությամբ, տեղա­շարժվում է կողմնակի օգնությամբ: Կոնտակտի մեջ մտնում է, հարցերին պատասխանում է ճիշտ:
Առկա են աջ ձեռքի և ստորին վերջույթների կարկամություն, գերլարվածություն, ինչի նպատակով հոսպիտալում իրականացվում է ակտիվ վերականգնողական միջամ­տություններ:
Կարևոր է նշել, որ նման վնասվածների բուժումից հետո անձի մոտ մնում է լրջագույն նևրոլոգիական դեֆիցիտ, որի հետևանքով տուժում է կյանքի որակը: Նման անձինք կարիք են ունենում երկարատև վերականգնողական բուժման, ինչն էլ հաճախակի լինում է ոչ արդյունավետ:
Դ. Բաղիկյանի վերականգնողական բուժումը շարունակվելու է դեկտեմբերի 1-ից՝ ԵՊԲՀ-ի թիվ 1 համալսարանական կլինիկայի վերականգնողական կենտրոնում, իսկ մինչ այդ նա գտնվելու է հոսպիտալում, որտեղ շարունակվելու է վերականգնողական բուժումը:
Նախկինում, նման վիրավորները դուրս են գրվել հոսպիտալներից և տուն ուղարկվել, սակայն այժմ նրանք պահվում են հոսպիտալում, ստանում են երկարատև վերականգնողա­կան բուժում և խնամք:
Այս պահին Դ.Բաղիկյանը ստանում է բացառապես հակացնցումային դեղամիջոց Կարբամազեպին, ինչը տրամադրվում է հոսպիտալի կողմից: Նա այլ դեղորայքային բուժ­ման ցուցում չունի:
Նախկինում՝ գլխուղեղի մենթալ ֆունկցիայի վերականգնման նպատակով, Դ. Բաղիկ­յանը ստացել է «Ամինալոն» դեղամիջոց, որը սակայն ՀՀ դեղերի պետական գրան­ցամատյանում գրանցված չէ, և ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնությունից:
Նշենք նաև, որ ՀՀ ՊՆ ուղղորդմամբ տարբեր բարերարների և անհատների կողմից Դավիթ Բաղիկյանի հարազատներին մշտապես ցուցաբերվել է ֆինանսական աջակցություն։ Ստույգ տվյալների համաձայն՝ Ամերիկայից ժամանած դպրոցականների կողմից նվիրաբերվել է 1.000$, ինչպես նաև ևս 250.000 դրամ՝ Ֆրանսիայից ժամանած ՀՀ ՊՆ աշխատակցի բարեկամ ընտանիքի կողմից: Եղել են նաև այլ աջակցություններ։
Ընդհանուր առմամբ երկարատև բուժման մեջ գտնվող ընտանիքների ֆինանսական օգնությունների հետ կապված հարցերում ըստ վերադասության մշտապես ՀՀ ԶՈՒ ՌԲՎ-ն դիմում է և միշտ աջակցություն է ցուցաբերվում: Տվյալ դեպքով նման խնդիր չի եղել:
Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ փոխգնդապետ Գ. Հովաննիսյանի՝ լրագրողին տրված պարզաբանմանը, ապա նշենք, որ նա շուրջ 5 ամիս անձամբ է զբաղվել Դ.Բաղիկյանի բուժմամբ և լրագրողի հարցը նրան տարօրինակ է թվացել ու զարմանք առաջացրել:
ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում բուժման ընթացքում Ա.Բաղիկյանին հատկացված է առանձին հիվանդասենյակ, որտեղ նա գտնվում իր խնամողի հետ միասին:
Ս.թ. սեպտեմբեր ամսից Դ.Բաղիկյանին նշանակված է հաշման­դամության զինվորա­կան կենսաթոշակ ամսեկան 55.000 դրամի չափով:
08.11.2017թ. Սիսիանի զինկոմիսարիատից հայրը՝ Սամվել Բաղիկյանը ստա­ցել որդու՝ Դավիթ Սամվելի Բաղիկյանի երեք ամսվա թոշակը:
ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի թիվ 778 որոշման համա­ձայն` որպես 1-ին խմբի զինհաշմանդամ` Դ.Բաղիկյանին նախատեսված է սահմանված կարգով փոխանցել միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարը` 500.000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով, որի վերաբերյալ համապատասխան գրությունը ուղարկված է ՀՀ ֆինանսների նախարարություն և վճարումը կիրականացվի առաջիկա մեկ շաբաթվա ընթաց­քում:
Քաղաքացի Սամվել Բաղիկյանից` որդու բուժման նպատակով դրամական օգնութ­յուն հատկացնելու վերաբերյալ դիմում ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում ստացվել է ս.թ. հունիս ամսին, երբ որդին դեռևս հաշմանդամ ճանաչված չի եղել, հետևաբար ԶՍՊ վարչությունում հաշվառված չի եղել:
Ինչ վերաբերում է դիմումատուին հասցեագրված պատասխանում ազգանվան մեջ տառասխալին («Բաղիկյանի» փոխարեն նշել է «Բազիկյան»), ապա տեղեկացնում եմ, որ դիմումի մեջ նշված է Բազիկյան ազգանունը, իսկ դիմումին կից անձը հաստատող փաստաթուղթ ներկայացված չի եղել և որդին ԶՍՊ վարչությունում հաշվառված չի եղել: