Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք. ինչպես է 231 ուղևորով Boeing-ի շարժիչը այրվում օդում

Ուղևորատար Boeing 777-ի շարժիչի անսարքության հետևանքով դրա բեկորները ընկել են ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվեր բնակավայրից դուրս գտնվող բնակելի տարածքի վրա: Այս մասին տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը:

United Airlines-ի ինքնաթիռը, որը Դենվերից Հոնոլուլու էր ուղևորվում, 30 րոպե օդում մնալուց հետո անմիջապես անվնաս վերադարձել է Դենվեր: Ինքնաթիռից բեկորների անկման հետևանքով 231 ուղևորներից և անձնակազմի 10 անդամներից ոչ ոք չի տուժել: Բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան:

Բեկորները ընկել են Բրումֆիլդ քաղաքում, տեղի ոստիկանությունը խնդրում է բնակիչներին բեկորներ հայտնաբերելիս չդիպչել դրանց և տեղեկացնել տեղի իշխանություններին: