Search
Close this search box.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, մասնավորապես Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում` անձրև:

Լոռու մարզում կան նաև դժվարանցանելի ճանապարհահատվածներ:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները: