Search
Close this search box.

Այն, ինչ երազում էր Թուրքիան ունենալ, Փաշինյանը չառարկեց, ինչու՞․ գեներալ-գնդապետ Իվաշովը հարցեր է բարձրացնում

Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը 44 օրյա պատերազմում Լեռնային Ղարաբաղից բացի ունեին նաև այլ թիրախ. Դա Զանգեզուրն էր։ Բայց Թուրքիան և Ադրբեջանը անգամ երազել չէին կարող, որ Ղարաբաղի հարցը լուծելուց հետո` կարող են ստանալ Հայաստանի տարածքով Զանգեզուրով տրանսպորտային միջանցք։

Այն պայմանագիրը, որը կնքվել էր նոյեմբերի 9-ին կոնկրետ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման մասին էր։ Ինչու՞ է այդտեղ մտցվել Հայաստանի տարածքով` Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք տրամադրելու մասին կետ։ Եթե բոլոր երկրները բացում են միմյանց առջև ուղիները, ապա ինչու՞ է Ադրբեջանին դեպի Նախիջևան ու Թուրքիա տրամադրվող ուղու մասին առանձին նշվում։

Ո՞րն է իմաստը։ Կամ ինչու՞ ՀՀ-ն չի առարկել։ Յուրաքանչյուր պայմանագիր պետք է ունենա տրամաբանություն, որը այդքան էլ հստակ չէ այստեղ:

Գեներալ-գնդապետ, քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Լեոնիդ Իվաշով