Search
Close this search box.

«Ժողովուրդ». Տարոն Մարգարյանը խոստովանում է՝ գալիք տարին մայրաքաղաքի համար հետընթացի տարի է լինելու

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է Երեւանի՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքի բյուջեն եկող տարի ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի քիչ եկամուտներ եւ ծախսեր կունենա: Այլ կերպ ասած՝ Երեւանի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, խոստովանում են, որ գալիք տարին մայրաքաղաքի համար հետընթացի տարի է լինելու:

Մյուս կողմից՝ Երեւանի քաղաքապետարանն ինչպես ընթացիկ տարվա բյուջեի դեպքում, եկող տարի եւս եկամուտների մի մասը պատրաստվում է հավաքագրել երեւանցիներին տուգանելու եղանակով. այդ ճանապարհով Երեւանի բյուջեի համար նախատեսվում է ապահովել ավելի քան 460 մլն դրամի եկամուտ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի եւս Երեւանի բյուջեի համապատասխան տողով գրեթե նույն գումարն է նախատեսված:

Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ցուցանիշը նախորդ՝ 2016 թվականի համեմատ 60 մլն դրամով ավելի է, ապա ստացվում է, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ երեւանցիները գնալով դառնում են ավելի իրավախախտ: Ու հիմա ստացվում է, որ երեւանցիների օրինապահ լինելն ուղղակի հակասում է քաղաքային իշխանության շահերին, քանի որ այդ դեպքում քիչ մարդ կտուգանվի, մայրաքաղաքի բյուջեն էլ կթերակատարվի: Պետք է շատ խախտումներ գրանցվեն, որ Երեւանը բյուջե ունենա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում՞