Search
Close this search box.

Ռուսաստանի ջանքերով Արցախում մեծ ողբերգություն կանխվեց. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ռուս խաղաղապահների ներգրավումը կայունացրել է տարածաշրջանում իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին:

«Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր եղավ կանխել արյունահեղությունն ու կանխել մեծ ողբերգությունը:

Ղարաբաղում կրակի դադարեցումն ու ռուսական խաղաղապահների տեղակայումը կայունացրեց իրավիճակը հակամարտության գոտում, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում»,-ասել է նա