Search
Close this search box.

Վարչապետի մոտից նախաձեռնող խումբը դուրս է եկել «դատարկաձեռն»

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների և վարչապետի, պաշտպանության, կրթության ու գիտության նախարարների հետ հանդիպումը տևեց մոտ  2 ժամ: Հանդիպումից հետո նախաձեռնող խմբի անդամները նշեցին, որ ընդհանուր հայտարարի չեն եկել և օրինագծի վերաբերյալ կողմերն ունեն տարբեր մոտեցումներ, իսկ հակառակ կողմը չի կիսել իրենց տեսակետը. «Վարչապետը նշեց՝ եթե դուք ունեք առաջարկներ` այն ներկայացրեք և օրենքի ընդունումից հետո` կքննարկենք:  Այստեղ կա սկզբունքային խնդիր: Մենք ասում ենք, որ քննարկումը պետք է իրականացվի մինչև օրենքի ընդունումը: Մեր նախաձեռնությունը՝ գաղափարական և արժեհամակարգային փոփոխություններ չի նախաձեռնում»,- նշեց ԵՊՀ ուսանող Դավիթ Պետրոսյանը:

Նախաձեռնող խմբի անդամները նաև տեղեկացրին, որ դասադուլը շարունակվելու է, իսկ իրենք պայքարելու են, որպեսզի պահպանվի տարկետման ինստիտուտը:

ArmLife.am