Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը՝ գիշերվա տեղումների մասին. եղանակը Հայաստանում

«Անցած գիշեր երևանում թափվել է ամբողջ նոյեմբեր ամսվա տեղումների քանակի չափ անձրև»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 9-10-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 9-ին  Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը` հատկապես ցերեկը, կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 9-10-ը սպասվում է անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: