Search
Close this search box.

Ղարաբաղի դավաճանության գինը 5 միլիարդ ԱՄՆ դոլար էր. ՌԴ ռազմական հետախուզության գնդապետ Ալեքսանդր Ժիլին

«Համաձայն եմ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարովի հետ` Ղարաբաղը հանձնել են. և այդ դավաճանության գինը հայտնի է` այն 5 միլիարդ ԱՄՆ դոլար էր».

ՌԴ ռազմական հետախուզության (ГРУ) նախկին սպա, գնդապետ Ալեքսանդր Ժիլին

Հիշեցնենք, որ Ռուսաստանաբնակ հայտնի քաղաքագետ և վերլուծաբան Սեմյոն Բաղդասարովն իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և նշել, որ Ղարաբաղյան վերջին պատերազմում տեղի ունեցածը ոչ թե պարտություն էր, այլ դավաճանություն:

«Պարոն Փաշինյանը դավաճանել և վաճառել է Լեռնային Ղարաբաղը: Եվ ոչ միայն Արցախը:
ԱՄՆ-ն վաղուց է ցանկանում Զանգեզուրով ուղիղ «միջանցք» ստանալ՝ Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից գազի և նավթի խողովակաշարային համակարգ ստեղծելու համար: Այս ամենը վկայում է այն մասին, որ Փաշինյանը վաճառել է Լեռնային Ղարաբաղը: Գինը հայտնի է»,-գրել է Բաղդասարովը: