Search
Close this search box.

Հայաստանի ռուսական ռազմակայանի տարածքում հրդեհային անվտանգության միամսյակ Է սկսվել

Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, Երեւանի եւ Գյումրիի հրշեջ խմբերի զինծառայողները նոր ուսումնական տարվա, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի շահագործման ձմեռային շրջանի նախաշեմին ուսումնասիրում են բռնկման օջախների առանձնահատկությունները, կրակի տեղափակման, անվտանգության պահանջների կատարման կարգը, ինչպես նաեւ իրականացնում են ԿԱՄԱԶ-43118 (ԱՑ-6-40) արդիականացված ժամանակակից հրշեջ ավտոմեքենաների սպասարկում:

Անցկացվող միջոցառումների հիմնական նպատակներն են՝ բոլոր աստիճանների պաշտոնատար անձանց պատասխանատվության բարձրացումը ռազմական օբյեկտների, զինծառայողների կյանքի եւ առողջության պահպանման համար, ինչպես նաեւ միավորումում հրդեհային անվտանգության ստեղծման եւ պահպանման՝ ձեռնարկվող միջոցների արդյունավետության բարձրացումը:

Անդրկովկասի ռուսական միավորումում հրդեհային անվտանգության միամսյակն անցկացվում Է կանոնավոր կերպով եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը: