Search
Close this search box.

Վերցնում եմ մանդատս և դուրս գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

Աննա Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,

Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից։

Մեր երկրի համար այս դժվարին և պատմական պահին իմ պարտքն եմ համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»։