Search
Close this search box.

 Պատգամավորը 4 հատ խոզի բուդ է գնե՞լ

Մոտենում է ամանորը, չնայած ամանորը համեստ նշելու բազում հորդորներին, կան անհատներ, որոնք անպայման ցանկանում են զարմացնել իրենց ամանորյա ճոխ սեղանով:

Մեր տեղեկոթյուններով, իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի քավորն է հանդիսանում, այնպիսի մեծ շուքով է պատրաստվում դիմավորել ամանորը, որ ավելի քան 4 հատ խոզի բուդ է գնել:

Ականատեսների խոսքով, պատգմավորը մսավաճառից ավելի քան 4 հատ խոզի բուդ է գնել:

iravunk.com-ը փորձեց կապ հաստատել պատգամավորի հետ, հասկանալու համար, թե ի՞նչ կարիք կա այս պայմաններում 4 հատ խոզի բուդ գնելու, կամ առհասարակ եղե՞լ է նման բան, թե ոչ, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին, քանի որ դեռ ամիսներ առաջ Ղալումյանը մեզ հորդորել էր չզանգահարել իրեն:
Նյութի աղբյուր iravunk.com