Search
Close this search box.

Ինձ պետք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն են․Վլադիմիր Գասպարյանը՝ ոստիկանությանը Շուշի տանելու մասին

Գերագույն գլխավոր հրամանատարը, երբ պարտվում է, պետք է գնա, անկախ ամեն ինչից: Այս մասին Սուրբ Գայանե եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ես չեմ կարծում, որ այս պարագաներում այս իշխանությունները կարող են անցկացնել նորմալ ընտրություններ»,-ասաց նա:

Խոսելով ոստիկանությանը Շուշի տանելու մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ գիտի՝ ինչ է կատարվել, և պատասխան է պահանջելու։

«Չէի ասի՝ ոստիկանությանը խաբեությամբ տարել են, բանակը կորցրել էր իր կառավարումը, չէր կառավարվում, որովհետև երբ սպաների, գեներալների գործունեության մեջ քաղաքացիներ են մտնում և քմահաճույքներ են իրականացնում և մարդկանց հոգին փառավորվում է, երբ ոստիկանների են ծեծում, դա այդ հոգու փառավորվելու շարունակությունն էր: Իհարկե, դրա համար ինձ պետք է պատասխան տան, որովհետև նրանք իմ տղաներն են, երկար տարիներ նրանց հետ եմ եղել»,-ասաց նա և նշեց, որ թաքցրել են զոհված ոստիկանների թիվը: