Search
Close this search box.

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխում են, 12 տան գլխին են կանգնած

Ադրբեջանցիներն այս պահին Շուռնուխ գյուղում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մոտ մի 20 րոպե առաջ են եկել, 12 տան գլխին են՝ մայրուղում, չափուձև են անում։ Իրենք են, ռուսները, մեր սահմանապահները»,- ասաց նա՝ նշելով, որ սահմանը դեռ վերջնական որոշված չէ։

Սահմանը GPS-ով մայրուղիով գծելու դեպքում գյուղը երկու մասի կբաժանվի, 12 տուն կանցնի Ադրբեջանին։

Ավելի վաղ գյուղապետը հայտնել էր, որ ամեն ձևով պայքարելու են, որ գյուղն ամբողջովին հայկական մնա։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով սահմանազատման հարցին, նշել էր, որ Որոտան և Շուռնուխ բնակավայրերի հարցը կարող է ցավոտ իրավիճակների բերել։