Search
Close this search box.

Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 մարմին, մինչդեռ հրապարակվել է միայն 1853 զինվորի անուն

Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3248 մարմին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1874 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից 1218 ԴՆԹ նմուշ։ Դեկտեմբերի 20-ի դրությամբ մարմինների 718 նմուշ գտնվում է հետազոտման փուլում»,- նշեց Նիկողոսյանը՝ հայտնելով, որ մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 361 մարմին, հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Նշենք, որ դեկտեմսբերի 12-ի դրությամբ՝ հայկական կողմը հրապարակել զոհված 1853 զինծառայողի անուն։ Ասել է թե՝ ավելի քան 1300 անուն գաղտնի է պահվում, կամ էլ դեռ ինքնությունները պարզել չի հաջողվել։