Search
Close this search box.

Դեկտեմբերի 31-ին Եռաբլուր Պանթեոնից տարածում ենք թռչող լապտեր

Սիրելի հայրենակիցներ Արցախա-Ադրբեջանական պատերազմում զոհված մեր հերոսների հիշատակին կազմակերպվում է շատ կարևոր ու նշանակալից միջոցառում: Ամանորի գիշերը կազմակերպվում է թռչող լամպեր-օդապարիկների զանգվածային գործարկում:
Դեկտեմբերի 31-ին ողջ ազգով հնարավորության դեպքում Եռաբլուր Պանթեոնից, ինչպես նաև Հայաստանի և Արցախի այլ անվտանգ ու բաց տարածքներից ժամը 00:00-ին ամբողջ երկնքով տարածում ենք թռչող լապտեր-լուսատուներ ու աղոթում մեր հերոսների,մեր հայրենիքի պաշտպանների համար…

Մեր այս փոքրիկ քայլով ՄԵՆՔ
1.Միասնական քայլով կհարգենք Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը,
2.Օդապարիկների մեծ քանակության և կազմակերպվածության շնորհիվ մենք կարող ենք սևեռել համաշխարհային մամուլի ուշադրությունը ու նման ձևով ևս մեկ անգամ հիշեցնենք աշխարհին Ադրբեջանի նման վայրագ պետության սանձարձակ գործողությունները հայ ժողովրդի ու հայ ռազմագերի նկատմամբ:
Հավատացեք սա նույնպես գերազանց տարբերակ է մեր միասնակամությունը և հարգանքը ցուցաբերելու մեր հերոսներին:
Մեր նպատակը մեկն է՝թող ամբողջ ազգը տեղեկանա ու մասնակցի,որպեսզի ամբողջ աշխարհը կրկին խոսի մեր մասին:
ՀՀ և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մասնակից դառնալով այս միջոցառմանը իր լուման կունենա այս Համահայկական միասնական հարգանքի տուրքին,
ՈՒՍՏԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ միանալ մեզ, հավանել մեր էջը,գրառումը կիսվել Ձեր ընկերների հետ…
Խնդրում ենք բոլորին ուշադիր լինել օդապարիկների գույներին ու տեսքին՝ ձեռք բերել միայն հասարակ տեսքով,կարմիր (խորհրդանշում է մեր հերոսների կողմից թափված արյունը) և սպիտակ (մենք ուզում ենք խաղաղություն) օդապարիկներ…
Օդապարիկների մատչելի գնով ձեռք բերման հարցում մենք կարող ենք օգնել Ձեզ և որպեսզի բոլորը հնարավորություն ունենան մասնակցել մոմավառությանը,թիմը լրացուցիչ ծախսերը վերցրել է իր վրա և նախաձեռնել է տրամադրել ինքնարժեքով…
#մոմավառությունՀայաստաներկինքԱրցախՊատերազմհաղթանակ