Search
Close this search box.

Ադրբեջանը Ռուսաստանի հետ կփակի ցամաքային ճանապարհը

Ադրբեջանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի։ Որոշումը պայմանավորված է երկու երկրներում COVID-19-ի դեպքերի աճով և Ադրբեջանում կարանտինային խիստ ռեժիմով։ Այս մասին Ռիա նովոստիին հայտնել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատնից։

Դիվանագիտական ներկայացուցչությունում նաև Ադրբեջանի քաղաքացիներին կոչ են արել ,սահմանը հատելու նպատակով, խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից ։
«Հաշվի առնելով ,որ ձմեռ է, եղանակային անբարենպաստ պայմաններ են, ենթակառուցվածքները բացակայում են և խնդիրներից զերծ մնալու համար դեսպանատունը Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝ սահմանը հատելու նպատակով, խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից»,- հայտնում են դեսպանատնից։

Համաձայն Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալների, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 191,46 հազարի։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Ադրբեջանում նախատեսված է սկսել հաջորդ տարվա սկզբին։