Search
Close this search box.

Շուշիում ռուս սպա է զոհվել. ՌԴ ՊՆ

Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ռուս սպա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպան ծանր վնասվածքներ է ստացել Շուշիի շրջանում ճանապարհային հատվածի ականազերծում իրականացնելիս»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զինծառայողին շտապ բուժօգնություն է ցուցաբերվել, բայց սպան մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին: