Search
Close this search box.

Խաղաղապահները ժամանել են ադրբեջանական հարձակման ենթարկված արցախյան գյուղեր

Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանը։

Առայժմ տեղեկություններ չկան, թե այս պահին ում վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Սավադյանը հավելել է՝ պատճառն այն է, որ այդ գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա։