Search
Close this search box.

Վարչապետի խոսնակն ասում է ռուսների վրա հույս դրեք,մեկը հարցնի, բա դուք մենակ պարգևավճար ծամելու՞ համար եք

Թշնամին մեր բանակի և խաղաղ բնակիչների ուղությամբ է կրակում, իսկ ՀՀ կառավարության ղեկավարի խոսնակ Մանե Գևորգյանը հայ ժողովրդին ասումա գնացեք ռուսների վրա հույս դրեք,մեր հետ հույս մի կապեք։ Մեկը հարցնի, բա դուք մենակ պարգևավճար ծամելու՞ համար եք,- անդրադառնալով վարչապետի խոսնակի գրառմանը այսօր Արցախում տեղի ունեցած հարձակման մասին, այսպես է արձագանքել Սևան Աղաջանյանը

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական կողմը Արցախում երկու գյուղ է գրավել և ունենք վիրավորներ․ ի պատասխան այդ զարգացումների վարչապետի խոսնակը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:
Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է: