Search
Close this search box.

Կաթվածահար է եղել մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։
Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։