Search
Close this search box.

ՖՈՏՈ. Շուշիի համար մարտերում վիրավորում ստացած 18-ամյա Էրիկը Գերմանիայում վիրահատության կարիք ունի

ուշիի համար մարտերում ծանր վիրավորում ստացած 18-ամյա Էրիկը Գերմանիայում վիրահատության կարիք ունի: Փամփուշտը, վնասելով նրա ողնուղեղը, հայտնվել է թոքի վրա: Գերմանիայում վիրահատությունը կօգնի նրան նստել անվասայլակին: Իսկ մինչ այդ Էրիկը կարող է միայն պառկած մնալ:

Էրիկը վնասվածք է ստացել նոյեմբերի 7-ին: Նա ընկել է եւ չի կարողացել գետնից վեր բարձրանալ, այդ պահին նրան թվացել է, թե ոտքերը պայթել են. նա բացարձակ ոչինչ չի զգացել: Նույնիսկ չի կարողացել արմունկներին հենված բարձրանալ, որ տեսնի, թե ինչ է կատարվել: Նրա ընկեր եւ ծառայակից Վահեն նրան դուրս է բերել: Այդ ընթացքում Էրիկը դեռեւս գիտակից վիճակում էր, հասկացել է, որ ոչինչ չի կարող անել ինքնուրույն, եւ որ ընկերը սեփական կյանքն է վտանգում՝ օգնելով նրան: Այդ ժամանակ նա խնդրել է Վահեին իրեն սպանել, որ գերի չընկնի, իսկ ինքն էլ փրկվի: Բայց Վահեն, ասելով, որ Էրիկը պետք է ապրի, կարողացել է նրան քարշ տալով հասցնել անվտանգ վայր, որտեղից Էրիկին տարհանել են: Ինքը՝ Վահեն, մնացել է պաշտպանելու քաղաքն ու զոհվել է նոյեմբերի 8-ին:

Նաիրա Օհանջանյանը՝ Էրիկի հորաքույրը, NEWS.am Medicine-ին պատմել է, որ վիրավորում ստանալուց հետո 7-8 ժամ անց Էրիկն արդեն Երեւանում էր: Այստեղ վիրահատել են նրա թոքը, սակայն ողնաշարի հետ ոչինչ անել չեն կարողացել: Երեւանի լավագույն նյարդավիրաբույժները նրան զննել են, սակայն ռիսկի չեն դիմել վիրահատել, քանի որ իրավիճակը շատ վտանգավոր եւ բարդ է: Սակայն առանց վիրահատության Էրիկը չի կարող նույնիսկ նստել:

Գերմանիայում երիտասարդին խոստացել են օգնել. չնայած որ հույսեր գրեթե չկան, որ նա կկարողանա քայլել, վիրահատությունից հետո նա գոնե կկարողանա նստել անվասայլակին:

Ավելին, գերմանացի բժիշկները՝ իմանալով Էրիկի պատմության եւ նրա վիրավորման հանգամանքների մասին, խոստացել են նրան անվճար վիրահատել: Սակայն անալիզների եւ հետազոտությունների անցկացման, ինչպես նաեւ ստացիոնարում 10 օր անցկացնելու համար պահանջվում է 12 000 եվրո, որոնք երիտասարդի հարազատները հույս ունեն հավաքել շնորհիվ նվիրատվությունների:

Էրիկը լավ նկարում է եւ երազում է դիզայներ դառնալու մասին: Եվ եթե նա կարողանա նստել, նրա երազանքը կիրականանա. նա կկարողանա ստեղծագործել, հետագայում՝ նաեւ աշխատել եւ գումար վաստակել:

Էրիկին օգնել ցանկացողները կարող են ցանկացած գումար ուղարկել հետեւյալ հաշվին՝

INECOBANK 5406610000503503

Ստացող՝ Naira Ohanjanyan