Search
Close this search box.

Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հետ:
Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ ու հետագա համատեղ անելիքները՝ հատուկ շեշտադրումներ կատարելով այն բոլոր հարցերի վրա, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել համագործակցության գործող պլանով նախատեսված հետագա անելիքներին:

Պաշտպանության բանակ