Search
Close this search box.

Դաժան ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում․ ամբողջովին այրված Toyota-ում հայտնաբերվել է ընտանիքի անդամների 3 մոխրացած դի, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհի Հացաշեն գյուղի վարչական տարածքում ճանապարհին ամբողջովին այրված ավտոմեքենա կա, որի մեջ էլ կան դիեր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու փրկարարները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են 3 մոխրացած դի, իսկ նշված վայրից էլ Թալինի հիվանդանոց են տեղափոխվել 2 հոգի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների իքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներն ու վիրավորները մի ընտանիք են։