Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 8000 զոհ,որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը «ապահովել են»

Առաջնային խնդիր է, որ նոր որակի իշխանություն ձևավորվի և վերականգնի Հայաստանի արժանապատվությունը, այնպիսի արտաքին քաղաքականություն վարի, որը կբացառի պատերազմը, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, մեր ժողովրդին սպառնում են նոր պատերազմներ և նոր արհավիրքներ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։

Նա նշեց, որ 8 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը «ապահովել են» 8000 զոհ․ այդ մարդիկ զոհվեցին կորոնավիրուսից ու ռազմաճակատում։

«Եվ սրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է։ Հետևաբար, բոլոր այս հանցագործները պետք է կանգնեն դատարանի առաջ, պետք է կրեն պատասխանատվություն, որպեսզի բացառենք հետագայում որևէ ազգադավ, հայրենադավ ու հանցավոր իշխանության գոյություն մեր երկրում։ Այս մարդկանց հեռացնել ու դատել է պետք՝ օրենքի ամենախիստ նորմերով»,- ասաց նա։

Որակապես նոր կառավարությունը, Արծվիկ Մինասյանի խոսքվ, պետք է ձեռնամուխ լինի ողնաշարը կոտրված տնտեսության վերականգնմանը։ Պետք է նոր աշխատատեղեր ստեղծի։

«Քաղաքականություն չեն իրականացնում․ դրամի կուրսը, տեսեք, ինչ է եղել։ Այս և բազմաթիվ հարցեր նոր կառավարության լուծելու հարց է։ Արտաքին պարտքի շեշտակի վերանայում պետք է իրականացվի, հակառակ դեպքում մեր պետությունն այս արտաքին պարտքի բեռի տակ ուղղակի ճկռելու է։ Այս կառավարությունը թիվ մեկ մեղավորն է այս ամենի։ Տնտեսության վերականգնումը կարևորագույն խնդիր է»,- ասաց նա։

Հաջորդ կարևոր ուղղությունը սոցիալական աննորմալ համակարգը վերափոխելն է՝ նշեց Մինասյանը։

«Մեր սոցիալապես անապահով բազամահազար անձանց այսօր միացել է նաև ճակատում վիրավորված, հաշմանդամ դարձած, զոհվածի ընտանիք հանդիսացող անձանց սոցիալական պաշտպանության հարցը: Այս կառավարությունն ի վիճակի չէ լուծել այս հարցերը, որովհետև ինքն է ստեղծել այդ վիճակը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: