Search
Close this search box.

<> միտումնավոր է հրդեհ բռնկվել. Սիլվա Ադամյան

Բնապահպան Սիլվա Ադամյանի անձնական կարծիքով՝ <<Նաիրիտ>> գործարանում միտումնավոր է հրդեհ բռնկվել, որով փորձեցին թաքցնել գողացվածն ու թալանվածը.<<Շատ լավ գիտեինք, որ ուզում էին վերավաճառել: Երկրորդը` նախկին տերերը շատ բաներ փակում էին, շատ բաներ կային, որ չէին ցանկանում ցուցադրել հանրությանն, և պահվում էր նաիրիտցիներից, բաժնետերերից: Սա խայտառակ իրավիճակ է և մինչև հիմա էլ մարդիկ պայքարում են: Եվ որպեսզի ամբողջը ծածկվի, խնդիրները զրոյանան, մենք ունեցանք էս հրդեհը>>: Բնապահպանը հույս ունի, որ քրեական գործի շրջանակներում կբացահայտվի հրդեհի իրական պատճառը:

Սիլվա Ադամյանը անդրադարձավ նաև ՀՀ առողջապահության նախարարության այն պնդումերին, որ այրվող  լաքէթինոլ նյութի արտանետումը բնակչությանը վտանգ չի սպառնում:<<Ինչպե՞ս կարղ է վտանգ չլինել: Ինքը՝ թունավոր նյութ է, վառվում է, արտանետվում, քամին էլ տարածում քաղաքի տարբեր մասեր: Ոչ քիմիկոս է պետք լինել, ոչ բժիշկ, սովորական մարդը, քաղաքացին, տեսնողը գիտի, թե դա ինչ վտանգ կարող է լինել մարդկանց համար, առավել ևս շրջապատում ապրող հղի կանանց, երեխաների ու ասթմայով հիվանդենրի համար>>,-ընդգծեց բնապահպանը: