Search
Close this search box.

Adidas-ը հրաժարվում է աշխատել ադրբեջանական «Քարաբախ» ակումբի հետ

Գերմանական Adidas ընկերությունը նամակ է ուղարկել ադրբեջանական «Քարաբախ» ակումբին ՝ միակողմանի համագործակցության դադարեցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ռուսական Чемпионат պարբերականը՝ նշելով, որ փաստաթղթի պատճենը գտնվում է իրենց տրամադրության տակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Սոցցանցերում իր էջում նա հրապարակել է բոլոր տարիքի հայերի՝ երեխաներից մինչև ծերեր, սպանության կոչեր:

Այսօր հայտարարվեց, որ «Քարաբախի» աշխատակիցը հեռացվել է ֆուտբոլից անժամկետ և չի կարող զբաղվել որևէ ֆուտբոլային գործունեությամբ: Իբրահիմովի հրապարակումները դիտարկվել էին որպես ռասիստական ​​վարքի դրսևորում և հիմնական կանոնների խախտում:

168.am