Search
Close this search box.

«Հրապարակ». ՀՀԿ «տուսովշչիկները» դժգոհ են Արա Բաբլոյանից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ «տուսովշչիկները» դժգոհ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից. նա «միայնակ գայլ» է, շփվում է հանձնաժողովների նախագահների հետ՝ միայն ի պաշտոնե, նրանց հետ երբեք կոնյակ չի խմում, ինչպես անում էր Գալուստ Գրիգորիչը, «գյալաջիի» չի բռնվում՝ ինչպես Հովիկ Արգամիչը, մտերիմ է լոկ իր խորհրդական, իր տարեկից Մկրտիչ Մինասյանի հետ, երբեմն էլ Խոսրով Հարությունյանն է բեղերը շոյելով դուրս գալիս նրա մոտից: Քաղաքական եւ «մնացյալ» հարցերով զբաղվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։

Չնայած Արա Սաենիչին էր հանձնարարված այնպիսի պատասխանատու գործ, ինչպիսին Լեհաստանի ղեկավարության հետ ինչ-ինչ հարցերի ճշգրտումն է։ Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությամբ Բաբլոյանն այցելել էր  Լեհաստան, որն այն երկրների թվում է, որոնց հետ սերտորեն «աշխատում» է Ադրբեջանը, որպեսզի ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: Իսկ այս օրերին ինտենսիվացել են խոսակցությունները, որ 2018-ին Բաբլոյանը կնշանակվի Շվեյցարիայում դեսպան՝ Ազնավուրի փոխարեն»:

Մանրամասը`  թերթի այսօրվա համարում