Search
Close this search box.

Անվտանգությունից ելնելով զինծառայողների մոտից հավաքել են կապի միջոցները. Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է հանգստություն պահպանել

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ազատության եթերում նշել է, որ բջջային հեռախոսների օգտագործումը վտանգում է զինծառայողների կյանքը:

«Վերջին շրջանում, օրենքի ուժով հավաքում ենք կապի միջոցները: Երբ ինձ անհատապես զանգում են, ՊՆ են զանգում, որ էս զորամասի երեխաներից 25 օր տեղյակ չենք, չենք խոսել՝ շատերին հորդորում եմ հանգստություն պահպանել: Իհարկե, Աստծու սիրուն, կան, որ այդ երեխաներից զոհվել են, ուղղակի չենք կարողացել կապ հաստատել կամ հստակություն, ճշտում չի եղել, մարմնի իդենտիֆիկացիա չի եղել՝ դրա համար չենք հայտնել, դժբախտաբար նման դեպքեր կան` շատ չեն, բայց մենք զինծառայողներին արգելել ենք խոսել, որովհետև դա իրենց կյանքը վտանգում է»,- տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ունեն հստակ փաստեր՝ Ադրբեջանն օգտագործում է զինատեսակներ, խոցող միջոցներ, որոնք գալիս են կոնկրետ բջջային կապի վրա: