Search
Close this search box.

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանը պարտվեց Ադրբեջանին

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ադրբեջանի ընտրանու հետ և պարտվեց 1,5:2,5 հաշվով:

Մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով կարողացավ հաղթել Ադրբեջանի առաջատար Շախրիյար Մամեդյարովին: Հայ գրոսմայստերը հաղթանակը գրանցեց 44-րդ քայլում:

Գաբրիել Սարգսյան-Արկադի Նայդիչ պարտիան 45-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Հայ գրոսմայստերը խաղացել է սպիտակներով:

Սերգեյ Մովսեսյանը սևերով 52-րդ քայլում պարտվեց Թեյմուր Ռաջաբովին:

Հրանտ Մելքումյանը սևերով պարտվեց Ռաուֆ Մամեդովին: Պարտիան ավարտվեց 92-րդ քայլում:

Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում Հայաստանի ընտրանին տարել է 3 հաղթանակ, 2 մրցամարտ էլ ավարտել ոչ-ոքի: