Search
Close this search box.

Մեսսին դատարանով թերթից մոտ 73 հազար եվրո է գանձել և այն ուղղել բարեգործությանը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 72,783 հազար եվրո է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությանը:

Միջազգային այս ոչ պետական կազմակերպությունը բժշկական օգնություն է ցուցաբերում այն մարդկանց, ովքեր տուժել են զինված ընդհարումների և բնական աղետների արդյունքում:

Մեսսին բարեգործությանն է նվիրաբել այն գումարները, որոնք ինքը դատարանի միջնորդությամբ ստացել է արգենտինական «La Razon» թերթից` զրպարտության գործով դատը շահելուց հետոՙ գրում է armsport.am-ը:

ԱԱ-2014-ից հետո պարբերականը հրապարակել էր մի հոդված այն մասին, որ արգենտինացին կեղծամ է կրում և օգտագործում է նանդրոլոն դեղահաբը, որը բարելավում է աշխատունակությունը:

Մեսսին պահել է խոստումը, որը տվել էր դեռ դատավարության սկզբում: