Search
Close this search box.

Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի՝ քրեական պատմություններով հարուստ եղբոր տղան իր Mercedes-ով տեղափոխվել է Գորիսի Ոստիկանություն

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ, Ճանապարհային ոստիկնության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներով Ոստիկանության Գորիսի բաժին են տեղափոխել Mercedes մակնիշի 003 ՕՕ 03 համարանիշի ավտոմեքենան։

Shamshayn.com-ի տեղեկացմամբ՝  պարզվել է, որ նշված Mercedes-ը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ քրեական պատմություններով հարուստ «Աղալարի Սեյրան» մականվամբ Սեյրան Խաչատրյանի տղային՝ նույնպես քրեական պատմություններով հարուստ, Գորիսում հայտնի անուղղելի Էրիկ Խաչատրյանին, ով Mercedes-ի վրա տեղադրել է Գազ 3102 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները և ազատ «զվռնել է» փողոցներում։

Կայքի տեղեկություններով՝ Գազ 3102-ը հաշվառված է Գորիս քաղաքի Ղարիբջանյան փողոցում գրանցված «Սուպեր-Էլ-Ջի գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։