Search
Close this search box.

Վարչապետը համաձայն չէ, որ մեր քաղաքացիների միջին սոցիալական վիճակը վատացել է

Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ժողովրդի սոցիալական պայմաններին նշեց. «Ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ կենսաթոշակ, աշխատավարձ չենք բարձրացրել՝ դա այդպես չի: Բազմաթիվ երկրներ կան, որոնք տարիների ընթացքում մինիմալ կենսաթոշակ կամ աշխատավարձ չեն բարձրացնում, բայց դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում: Ինչ վերաբերում է գնաճի վերաբերյալ, ապա այն տարվա կտրվածքով 453 ապրանքով ենք որոշում»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ տարվա կտրվածքով գնաճի կանխատեսումը 0.6-0.8 տոկոս է: «Այդ իսկ պատճառով ես համաձայն չեմ, որ այս տարվա ընթացքում միջին սոցիալական վիճակը մեր քաղաքացու վատացել է»,-նշեց նա:

ArmLife.am