Search
Close this search box.

Եվրոպան կարող է դառնալ Թուրքիայի գերին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ «Եվրոպան կարող է դառնալ Թուրքիայի գերին»:
Ամերիկյան Fox News Channel հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտվել է այն հանգամանքից, որ ողջ աշխարհը զբաղված է կորոնավիրուսով ու տնտեսական ճգնաժամով:

Արմեն Սարգսյանն ասել է.

«Եթե Թուրքիան հաջողի, նա մեծ ազդեցություն կունենա այստեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա եւ հսկողություն կհաստատի միջազգային էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Այսինքն, ինչ-որ առումով Եվրոպան կդառնա Թուրքիայի գերին, որը կբացի եւ կփակի խողովակաշարը, Կենտրոնական Ասիան եւս կդառնա գերի»: